Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը». Արմեն Աշոտյան

«Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը». Արմեն Աշոտյան
169
Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 07:25

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնացե՛ք Հայաստանի պատմության թանգարան ու ջնջե՛ք Երևանի հիմնադրման ուրարտական սեպագրերը:
Գնացե՛ք Մատենադարան և այրե՛ք մեր ազգի փառահեղ պատմության մասին ձեռագիր գրքերը:
Գնացե՛ք Հռոմ ու Կոլիզեյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդե՛ք Հայաստանի քարտեզները:
Գնացե՛ք մոտակա վիրաբուժական ծառայություն և թլպատվեք;
Գնացե՛ք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգե՛ք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ:
Գնացե՛ք պատմության գրողի ծոցը:
Հ.Գ. Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանված մարդկանց շնորհակալությունը»: