«Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան նրանք, ովքեր ժամանակ ունեն»․ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
![]() 172 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 12:30 Այսօր՝ երևանի ավագանու նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակում ապօրինի շինությունների խնդրին։ «Եթե նախորդ անգամներն էդ ամենը կատարվում էր ոչ աշխատանքային օրերին, հիմա արդեն հանդգնում են ապօրինի խանութներ ու կրպակներ տեղադրել կանաչապատ հատվածներում»,- նշեց նա։ Եղիազարյանի խոսքով՝ ավագանու անդամը հայեցողական պաշտոն է, հետևաբար, շատերն իրենց հիմնական աշխատանքն ունեն և օրենքներ գրելու ժամանակ չունեն՝ քաղաքապետարանի գործունեությունն ավելի լավացնելու համար։ «Քաղաքապետարանն ունի իրավաբանական վարչություն, որը երեք տարվա մեջ պարտավոր էր այս օրենքի բացը աշխատանքով լրացնել։ Պատճառաբանում եք, թե դիմում ենք Կառավարություն, ԱԺ, ձգձգում են։ Երեք տարի ոչինչ չի արվել, ո՞ւր ենք գնալու այս ձևով»,- ասաց ավագանու անդամը։ Եղիազարյանը նշեց, որ խոսել է վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինն ասել է, որ օրենքից դուրս չի ուզում գործել։ «Վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են պաշտպանել համայնքի տարածքը»,- ասաց Եղիազարյանը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքելով Եղիազարյանի ելույթին, ասաց․ «Կներեք, ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան էն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղվելու, որովհետև ավագանու անդամի հիմնական աշխատանքերից մեկը՝ հենց էս օրենսդրական փոփոխությունների որոշումների վրա աշխատելն է»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
