Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մանախի տեղը հայտնի է»․ Նաիրի Հոխիկյան

«Մանախի տեղը հայտնի է»․ Նաիրի Հոխիկյան
151
Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 15:15

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախի տեղը հայտնի է, ընթանում է դատական նիստը։
Ավելի վաղ հայտնել էի, որ հունիսի 20-ի գիշերը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել է հետախուզադիվերսիոն հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։ Ավելի ուշ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում։
Քիչ առաջ Արթուրի ազգականներից տեղեկացա, որ նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել իր փաստաբանին, իսկ այս պահին Երևանի Կենտրոն դատարանում տեղի է ունենում ՀՀ քննչական կոմիտեի միջնորդության հետ կապված դատական նիստը՝ Արթուրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»: