«Հայաստան» դաշինքը դատի է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով նախազգուշացում կիրառել ՔՊ-ի նկատմամբ
![]() 211 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 18:55 «Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է հունիսի 21-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին: Դաշինքը պահանջում է ԿԸՀ հունիսի 19-ին կայացրած որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նախազգուշացում կիրառել: Նշենք, որ «Հայաստան» դաշինքը մինչ ընտրությունները դիմել էր ԿԸՀ՝ նշելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական և ծառայողական համազգեստով օգտագործվում են քարոզարշավի համար: Բացի այդ, նշվել էր, որ ՔՊ պատգամավորի թեկնածուներն օգտվում են ՀՀ վարչապետի աշխատակազմին կցված մեքենաներից: Նրանք դիմել էին նաև հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարցով՝ որպես լռության օրվա խախտում: Ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների՝ հավաքին մասնակցելու հարցով: ԿԸՀ-ն կա՛մ մերժել, կա՛մ կարճել էր վերոնշյալ կետերով դիմումը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
