«Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի». Միքայել Մելքումյան
![]() 169 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 09:45 ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ գործընկերներ, Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար։ Շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։ Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը, պետք է մտածել ոչ միայն մեր տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։ Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։ Քննարկվող նախագիծը կարևոր հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։ Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։ Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։ Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից: Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք: Եթե դա եք ուզում, ասե՛ք: Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք: Ի՞նչ կասեք: Կամ ի՞նչ կանեք: Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը: Գործեք տղամարդավարի, եթե կարող եք: Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական: Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է: Արագ դա փոխեք»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
