«Ինչո՞ւ ԱԺԲ-ի խորհուրդը միաձայն մերժեց Ն. Փաշինյանի հանդիպման առաջարկը». Արմենակ Կյուրեղյան
![]() 225 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 15:10 ԱԺԲ խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ԱԺԲ-ի խորհուրդը միաձայն մերժեց Ն. Փաշինյանի հանդիպման առաջարկը: Հարգելիներս, ես համամիտ եմ ձեր հետ, որ կարելի է բանակցել նույնիսկ թուրքի հետ, նույնիսկ հակառակորդի կամ թշնամու հետ: Հարցը նրանում չէ, թե Փաշինյանը թշնամի է, թե ոչ, կամ լավ մարդ է, թե վատ, կամ կխաբի, թե ոչ: Գլխավորն այն է, որ նա որոշում ընդունող չէ, նրա հետ նույնիսկ երկրորդական հարցեր քննարկելն անիմաստ է, քանի որ նա իր ցանկացած որոշում նախօրոք պետք է համաձայնեցնի կրեմլի հետ: Հատկապես ազգային ուժերի հետ հարաբերություններում կրեմլը շատ զգայուն է: Նա օժտված չէ բանակցություն վարելու ուժով: Իսկ մնացածն էժանագին շոու է, որը պետք է միայն կրեմլին, որ տեսեք-տեսեք ինչ ժողովրդավարական գաղութ է, որ ամեն ինչ վերահսկվում է, որ միայն ինքը կարող է իրականացնել այն՝ ինչ չկարողացան նախկինները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
