Այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց. «Փաստ»
![]() 225 Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 09:25 «Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը կարծում է, որ եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: «Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը ևս բացառվում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
