«Չագուչներով քվեներ կորզած պատահականությունների «հաղթանակը» մեր Հայրենիքի հերթական պարտությունն էր»․ Ս․ Հասրաթյան
![]() 221 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 02:15 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն մի հայ, հատկապես օտարի հանդիպելուց, սիրում է առանձնահատուկ շեշտել, որ մենք հազարամյակների խորքից եկող և համաշխարհային քաղաքակրթության ոլորաններում ուրույն հետագիծ թողած ազգ ենք... Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով... Որ իրականում դա այդպես է, կարող է վկայել վերելքներով ու անկումներով հարուստ մեր պատմությունը... Մենք ունեցել ենք վերելքներ, երբ վերագտնելով կորսված Հայրենիքի ինքնիշխանությունը, ձգտել ենք հնարավորինս տեր կանգնել նրա սահմաններին... Եղել են անկումներ, երբ փորձել են մեզ համոզել, որ, Հայրենիքի մի մասը զիջելով, կարելի է փրկել մյուս մասը... Այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք... Ճանապարհ, որը մեզ ավելի խոհեմ ու շրջահայաց դարձնելու փոխարեն, օր-օրի տանում է դեպի անկում... Իսկ մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով»․․․ Հաղթանակ, որն իրականության մեջ մեր Հայրենիքի հերթական պարտությունն էր...»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
