Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Պաշտպանն Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

Պաշտպանն Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
177
Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 22:35

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը՝
1) Եվրոպական խորհրդի նախագահին,
2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին,
3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին
Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:
Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները՝ արգելված պատիժ:
Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵՄ-ին:
Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը՝ իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»: