«Հայությունն ունի երկու ընտրություն՝ «Սովետական Հայաստան» կամ «Միացյալ Հայաստան» նախագիծը». Վարուժան Ավետիսյան
![]() 263 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 21:35 Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը գրել է. «Մեր ընտրության, Արևմուտքի և ապագայի մասին Հայությունն ունի երկու ընտրություն՝ «Սովետական Հայաստան» նախագիծը կամ «Միացյալ Հայաստան» նախագիծը։ «Սովետական Հայաստան» նախագծի հեղինակը Ռուսաստանն է՝ Թուրքիայի հետ միասին, իսկ «Միացյալ Հայաստան» նախագծի հեղինակն Արևմուտքն է՝ այսօր արդեն ԱՄՆ-ի գլխավորությամբ։ ԽՍՀՄ լուծարումից հետո Ռուսաստանը հայությանը պարտադրել է մնալ «Սովետական Հայաստան» նախագծի մեջ։ Այս նախագիծը կենսունակ չէ և ապագա չունի։ Ավելի վատ՝ ստեղծված է հայոց պետականությունը քայքայելու և վերացնելու նպատակով։ Այն նման է անդունդի վրա գցված կիսատ կամրջի, որով քայլողներն ընկնում են անդունդը։ Հիմա, երբ դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում և մեր տարածաշրջանում, հայությունը նորից ստանում է կենսունակ «Միացյալ Հայաստան» նախագիծն ընտրելու և ազգային ապագա ունենալու հնարավորություն։ Արևմուտքը, լինելով հանդերձ հեղինակը «Միացյալ Հայաստան» նախագծի, չի կարող նրան միս ու արյուն տալ, եթե հայությունը կառչած մնա «Սովետական Հայաստան» նախագծին։ Արևմուտքը կարող է, թեպետ ոչ լավագույն ձևով, մեր նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելուց հետո իր շահերը սպասարկել նաև «Սովետական Հայաստան» նախագծի միջոցով։ Այն երևույթը, որ Հայաստանին (այդ թվում՝ Արցախի մասով) աջակցելու հարցում հայությանը չեն գոհացնում Արևմուտքի դիրքորոշումներն ու քայլերը, պայմանավորված է մեր ինքնակործան ընտրությամբ առ «Սովետական Հայաստան» նախագիծ։ Եթե մենք դավաճանենք մեր Հայրենիքին, նախնիներին ու ապագա սերունդներին և ճանաչենք, այսպես կոչված, Ադրբեջանի այսպես կոչված սահմանը և պաշտոնապես ընդունենք, որ Հայաստանն ընդամենը «Սովետական Հայաստան»-ն է, ապա Արևմուտքն իր հերթին կընդունի մեր ընտրությունը և, ըստ այդմ, կիրացնի իր շահերը։ Մենք էլ կդառնանք ներկայի համեմատությամբ որոշակի անվտանգ ու բարեկեցիկ գոյությամբ քարշ եկող համայնք, որ մի քանի սերունդ հետո կվերանա որպես ամբողջություն։ Արևմուտքը մեր փոխարեն չի վերածնելու «Միացյալ Հայաստան» նախագիծը, քանի որ այն չի կարող կենսունակ լինել առանց հայության առաջնային ու նախաձեռնողական մասնակցության։ Բայց, եթե հայությունը ցույց տա, որ պատրաստ է տեր կանգնելու «Միացյալ Հայաստան» նախագծին, ապա Արևմուտքը կպաշտպանի մեր ընտրությունը և կաջակցի մեզ, քանի որ այն շատ ավելի ձեռնտու է իր համար։ Իրապես՝ մե՛նք ենք տերը մեր երկրի։ Ամենամեծ պայքարն ու պատերազմը, որ տեղի է ունենում հայության մասնակցությամբ, հենց այս երկու նախագծերի շուրջ ներազգային և ներանձնային կռիվ-ընտրությունն է։ Սա ընտրություն է մահվան և կյանքի միջև։ Հարկ է, որ ապրելու տենչը, առ Հայրենիք սերը, նախնիների ու սերունդների նկատմամբ պարտքի զգացումը, վերջապես՝ հայ լինելը, գերակայեն ստամոքսի ու արհեստական վախերի նկատմամբ, հաղթահարեն գաղութացված գիտակցության մշուշը, ճնշեն գաղափակարականացվող դավաճանականության միտումները։ Ի գո՛րծ, հայկազունք։ Ի գո՛րծ, ՀՀ սիրելի քաղաքացիներ»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
