Կրակոցներ Ալավերդիում
![]() 371 Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 17:30 Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից, առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։ Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
