Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հայաստանն է կործանվում՝ ինձ ինչ. տիպիկ հայկական հոգեբանություն». Ավետիք Իշխանյան

«Հայաստանն է կործանվում՝ ինձ ինչ. տիպիկ հայկական հոգեբանություն». Ավետիք Իշխանյան
245
Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 17:45

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացի, որ արմավիրցիները զրկված են ոռոգման ջրից և փակել են ճանապարհը։
-Ի՞նձ ինչ, թող արմավիրցիները մտածեն այդ մասին։
Զարմացա՞ք․․․
Արցախը վտանգված է։
-Ի՞նձ ինչ, թող ղարաբաղցիները մտածեն դրա մասին։ Համ էլ դրանցից պրծանք, էլ էրեխես չի գնա Ղարաբաղ ծառայելու։
Թշնամին մտել է Սյունիք։
-Ի՞նձ ինչ, հո դրա համար կռիվ չե՞նք անելու։
Թշնամին մտել է Գեղարքունիք, գերևարել մեր զինվորներին։
-Ի՞նձ ինչ, իմ տղերքը վաղուց Ռուսաստանում են։
Սևանը կանաչում, ճահճանում է;
-Ի՞նձ ինչ, էլ Սևան չեմ էթա, հեսա Թուրքիայի հետ լավ կլնենք, կեթամ Անթալիա։
Ախր, Հայաստանն է կործանվում։
-Արա, ախպոր պես, հոպար ջան, սրտիդ մեռնեմ, էտի քեզի պե՞տք ա, քո մասին մտածի»։