Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
381
Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 13:30

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»: