Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՔՊ-ն ԱԺ-ում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ

ՔՊ-ն ԱԺ-ում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ
286
Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 15:05

Այսօր արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտնի դարձավ, թե քանի մանդատ կստանան խորհրդարան անցած ուժերը:

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային Ժողովում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունները մանդատ կստանան հետևյալ կերպ․ եզդի, ռուս և քուրդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», ասորի՝ «Հայաստան» դաշինք։ Որոշումն ընդունվեց միաձայն։