«Փաշինյանի ձայների մեծամասնությունն իր օգտին տրված ձայներ չեն, այլ՝ ընդդեմ «նախկինների» վերադարձի տրված քվեներ». Ոսկան Սարգսյան
![]() 212 Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 17:20 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խելքովը տեսածից է վախենում, շաշը՝ լսածից։ Հունիսի 20-ի ընտրություններից առաջ մարզերի բնակիչներին ներշնչել էին, թե իբր հոկտեմբերի 27 և մարտի 1 կազմակերպած Ռոբերտ Քոչարյանը թուրքի տղա է և որին Քոչ էին անվանում, որ իշխանության գա, բոլորից վրեժ է լուծելու։ Այդ մարդիկ չէին մտածում՝ թե իրենք՝ հասարակ, անպաշտոն մարդիկ, ի՞նչ են արել, որ Քոչարյանն իրենցից վրեժ պիտի լուծի: Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի գործերով Քոչարյանի մեղքը ոչ մի դատարանով ապացուցված չէ։ Նրանք Արցախում պարտության մեղքը ամենևին չեն դնում իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած, բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած Նիկոլ Փաշինյանի վրա, այլ՝ «նախկինների» վրա։ Նիկոլ Փաշինյանի ձայների մեծամասնությունն իր օգտին տրված ձայներ չեն, այլ ՝ ընդդեմ «նախկինների» վերադարձի տրված քվեներ։ Նրա օգտին քվեարկածները չեն մտածում, որ Նիկոլ Փաշինյանից, Գագիկ Ջահանգիրյանից, Արմեն Ղուլարյանից, Անդրանիկ Քոչարյանից, Տիգրան Մուկուչյանից, Խաչատուր Սուքիասյանից, Արթուր Դավթյանից և այլոցից ավելի նախկինը չկա։ Ընդդիմությունը գուցե առանց հասկանալու, ես կարծում եմ, որ լավ էլ հասկանալով խաղաց Նիկոլի դաշտում, Նիկոլի օրակարգով և ընտրություններում պարտությունն անխուսափելի էր։ Հիմա հետընտրական լոլոներ պետք չեն, կռվից հետո բռունցքները չեն թափահարում։ Շնորհավորե՛ք Նիկոլին, դուք լեգիտիմացրիք նրա իշխանությունը հաջորդ 5 տարվա համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
