Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսական կայսրության Տիտանիկը խորտակվում է». Վահե Գասպարյան

«Ռուսական կայսրության Տիտանիկը խորտակվում է». Վահե Գասպարյան
192
Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 14:06

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՏՐԱՏՎԵՔ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՄԱՆԸ
Այն, որ մոտակա ամիսները շատ որոշիչ և փոթորկալից են լինելու թե՛ Ռուսաստանի, և՛ թե ամբողջ հետխորհրդային տարածքի համար, կասկածից վեր է։
Բավական է նշել այն, որ Ռուսաստանը կանգնած է բազմաթիվ լրջագույն մարտահրավերների առջև (կորոնավիրուսի նոր ալիք, սանկցիաների խստացում, գնաճ, ինֆլիացիա, Պետդումայի սեպտեմբերյան դժվարին ընտրություններ, Պուտինի իշխանության տրանզիտ), իսկ Լուկաշենկոյի ռեժիմը Բելառուսում տապալման նախաշեմին է վերջին դաժանագույն սանկցիաներից հետո, որոնք զրկեցին այդ երկրի բյուջեն արտարժույթի մուտքերից։ Իրավիճակը սրվում է նաև Ուկրաինայի շուրջ, որտեղ այսօրվանից սկսվել են Արևմտյան աննախադեպ զորավարժությունները Սև ծովում Օդեսայի ափերի մոտ։ Իսկ եթե սրան ավելացնենք ԱՄՆ նախագահ Բայդենի Պուտինին տրված 3 - 6 ամսվա ժամկետը և մի քանի կետերից բաղկացած վերջնագիրը, ապա պատկերը կամբողջանա։
Ես նախկինում բազմիցս նշել եմ ԽՍՀՄ de facto մոտակա փլուզման մասին և հիմա գրեթե վստահ եմ, որ այն սկսված է: ԽՍՀՄ ժառանգորդը հանդիսացող ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն, որոնք իրականում Ռուսական կայսրության ռեինկարնացիան են, կանգնած են փլուզման առջև իրենց ողնաշարը հանդիսացող չեկիստական (ԿԳԲ-ական) համակարգով հանդերձ:
Սա պետք է սթափ գիտակցել և որևէ պատրանքներ այս առումով այլևս չունենալ:
Ռուսական կայսրության Տիտանիկը խորտակվում է:
Այդ պայմաններում խիստ ցանկալի կլիներ Ազգային Ժողովում ԱԺԲ ներկայությունը, որը կարևոր նախադրյալներ կստեղծեր Հայաստանը սահուն և անվտանգ կերպով այդ փոթորկալից գործընթացների միջով անցկացնելու համար, սակայն, ցավոք սրտի, ժողովուրդը կատարեց իր «ընտրությունը», և մենք ունենք այն ինչ ունենք։ Կրեմլը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ նման շռայլություն:
Այնուամենայնիվ, լինելով հայրենիքին նվիրված և խիստ պատասխանատու քաղաքական ուժ, Ազգային Ժողովրդավարական Բևեռը կշարունակի իր հռչակած ազգային ազատագրական պայքարը, որը մենք կոչել էինք Քաղաքական Սարդարապատ, որպիսի երկիրը ապագաղութացնելու միջոցով հիմքեր դրվեն ինքնիշխան պետության համար։
Մենք բազմիցս նշել ենք, որ միայն անցումային ծրագրի (անցումային արդարադատություն, լյուստրացիա, նոր Սահմանադրության և Ընտրական Օրենսգրքի ընդունում) իրագործմամբ է, որ հնարավոր է Հայաստանում հաստատել արդարության և համերաշխության մթնոլորտ։ Միայն նման արմատական փոփոխությունների միջոցով մենք կարող ենք անցում կատարել գաղութային քրեաօլիգարխիկ համակարգից դեպի ինքնիշխան, ազգային և ժողովրդավարական համակարգ:
Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը շատ շուտով կգիտակցի իր կատարած սխալն ու պահի լրջությունը և համախմբվելով ԱԺԲ-ի շուրջ իր կամքը կպարտադրի, զարմացնելով աշխարհին:
Դրա տրիգերը կհանդիսանա կապիտուլյանտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման փորձը, որով նա կփորձի «օրինականացնել» Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ոչ լեգիտիմ սահմանները:
Միայն ժողովրդի գիտակից և նվիրյալ հատվածի մոբիլիզացիան կարող է մեզ փրկել և կանխել նոր արհավիրքները:
Սա կլինի այն ազգային վերելքը, որը ԱԺԲ-ի ջանքերի շնորհիվ սկսվեց մարտի 16֊ի հանրահավաքից հետո և ժամանակավորապես կասեցվեց Կրեմլի հռչակած «արտահերթ ընտրություններ» օպերացիայի շնորհիվ։ Այն կվերածվի մի հզոր Հայկական Ցունամիի, որը կսրբի կտանի երկրի ներքին կեղտը, մաքրելով մեր հայրենիքի քաղաքական դաշտը Կրեմլի գործակալներից և նրանց մանր-մունր արբանյակներից:
Հայկական Նյուրնբերգը մոտենում է:
Հաշված ամիսներ անց Առաջին Հանրապետությունը վերածվելու է»: