Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հարց՝ օրենքի առջև բոլորն են հավասար բարբաջողներին». Արայիկ Ղարիբյան

«Հարց՝ օրենքի առջև բոլորն են հավասար բարբաջողներին». Արայիկ Ղարիբյան
211
Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 14:18

Բժիշկ Արայիկ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենքի առջև բոլորն են հավասար բարբաջողներին.
ՀԱՐՑ
Ինչո՞ւ Չարչյանի կողքին մեղադրյալի աթոռին, կամ կալանավորված չեն՝
1. Օձունի համայնքի ղեկավարին ծեծող մարզպետարանի աշխատակիցները:
2. Ընտրության օրը հակաքարոզչակա թռուցիկներ տարածողները:
3. Ընտրարշավի օրերին ատելության խոսք տարածողները:
4. Լռության օրը խաղտած թեկնածուներից մեկը:
5. Ընտրատեղամասի արկղի պլոմբը փոկող իոնիսյան կոչվող անձը
6. Ընտրության օրը զինվորնետին պատրաստի 3 համարով քվեաթերթիկ տվողները: (փաստ վիդեոն, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են զինվորները արկղի ետևից վերցնում պատրաստի քվեաթերթիկ ու գցում արկղը):
Դե բացատրեք ես հասկանամ: Ես անգրագետ բժիշկ բժշկական գիտությունների թեկնածու էլիտան և դուք թերի դպրոցական կրթությամբ տաղանդավոր ժողովուրդ»: