«Ես ինքս գլխից խփող եմ». անհայտ կորածի հարազատ
![]() 219 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 15:12 «Ես պահանջեցի, ասեցի՝ պարո՛ն վարչապետ, հանձնաժողով ստեղծենք, ասեց՝ հրաշալի գաղափար ա: Մենք մեր ծնողներով, մեր ձեռքում եղած նյութերով, ուսումնասիրություն կիրականացնենք, մեղավորներին կպատժենք»,- դուրս գալով վարչապետի աշխատասենյակից՝ ասաց անհայտ կորած զինծառայողներից մեկի հարազատը: «Ես Ֆեյսբուքով կոնկրետ զանգ եմ ստացել, որ իմ էրեխեն դեկտեմբերի 17-ին գերի ա, դեկտեմբերի 20-ին մարդիկ մտել են իմ էրեխուն տեսել են վիրակապված, էստեղ էլ ասում են՝ քեզ ԴՆԹ ա համընկել, էրեխուդ պիտի հուղարկավորենք»,- մանրամասնելով, թե ինչ խոչընդոտների է հանդիպել որդուն փնտրելու ճանապարհին, ասաց զինծառայողի հայրը: «Չեն հաստատում, քայլեր չեն ձեռնարկվում իրականությունը պարզելու համար: Ո՞վ է զբաղվում այդ հարցով, թող պատժի: Ես ասեցի՝ բերեք պատժենք, ես ինքս գլխից խփող եմ: Եթե իմ եղբայրները մնան էնտեղ, ով ուզում ա դրա մեղավորը լինի՝ առանց վարանելու, դողալու, կվերացնեմ: Չի կարող տենց բան լինի, էդ երեխեքը հետ են գալու»,- ասաց նա: Թե ինչպես է արձագանքել վարչապետն իրենց՝ ծնողների որոշումներին, վերջինը նշեց. «Վարչապետն ասեց՝ խնդիր չկա, հանձանաժողով կազմեք, գտեք մեղավորին՝ պատժենք: Ես ձեզ վստահեցնում եմ՝ գերիների թիվն ավելի շատ է, քան անհայտ կորածներինը»: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ թաքցնում են, արձագանքեց. «Իմ կարծիքով՝ ինչքան քիչ գերիներ, այնքան քիչ պրոբլեմներ»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
