Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան
206
Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 23:36

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է իր երկրի այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։
«Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն․ սա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի»,- ասել է Սխերմերսը։ Նա նաև անդրադարձել է Բաքվում բացված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է և չի նպաստում խաղաղությանը։