ՀՀԿ-ն փորձելու է դառնալ հավասարակշռող գործոն. «Փաստ»
![]() 205 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 09:18 «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Ճիշտ է, կարծիք կա, որ ընդդիմադիր ուժերի մանդատները շատ չեն վճռորոշ հարցերում ազդեցություն ունենալու համար, սակայն, փորձագետների համոզմամբ, կան բավարար գործիքներ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, արտաքին քաղաքականության հարթակում բավականին ակտիվ է լինելու ՀՀԿ-ն՝ փորձելով դառնալ յուրատեսակ հավասարակշռող գործոն՝ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե՛ Արևմուտքի հետ կապերի ապահովման տեսակետից: Իհարկե, 4 մանդատը (դաշինքի համար՝ 7) բավարար չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ, լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, ՀՀԿ-ն, կարելի է ասել, ամենաակտիվն էր այս դաշտում, ապա խորհրդարանական կարգավիճակը թույլ կտա կուսակցության արտաքին կապերը, մտավոր ներուժն ու փորձը ավելի ակտիվ օգտագործել, Հայաստանի շահերին ծառայեցնել և արտաքին քաղաքականությունն ավելի հարուստ ու բազմազան դարձնել: Սա կարևորվում է նաև այն տեսակետից, որ անցած երեք տարում Հայաստանի հատկապես խորհրդարանական դիվանագիտության ՕԳԳ-ն գրեթե զրոյական է եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
