«Ինչպես կարելի է սեփական հայրենիքն այսքան ատել». Սենոր Հասրաթյան
![]() 231 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 11:00 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտածող քաղաքացին օր օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից... Օտարվում է մուրճի ու վենդետայի «օգնությամբ...»: Երկրի «տեր» են դարձել նրանք, ովքեր անհաղորդ են իրականությանը, այն իրականությանը, որն ամենօրյա, իսկ գուցե նաև ամենժամյա ռեժիմով խժռում է մեր երբեմնի ապրող և, եթե անգամ դանդաղ, բայց զարգացող Հայրենիքից մնացածը... Թե ինչով կավարտվի երկիրը մաշող այս անորոշությունը, թերևս հայտնի է միայն նրան, ով արդեն երեք տարուց ավելի անում է այն, ինչն «ընդունելի» է ոչ թե մտածող, այլ պետականությունից ու ազգայինից անտեղյակ զանգվածի համար... Ովքեր «նախկիներից» ու «թալանչիներից» ազատվելու կեղծ լոզունգներից ինքնատիրապետման զգացողությունը կորցրած, մանկուրտի բնազդով օժանդակում են օրվա անհայրենիք իշխանավորներին ավերել այն ամենը, ինչ ստեղծվել է ոչ միայն տարիների ծանր ու դժվարին արարումներով, այլև մեր հազարավոր հերոս հայորդիների կյանքի գնով: Մենք իրոք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ դժոխքն է և այն իրականությունը, որտեղից դուրս գալը լինելու է ոչ թե դժվար, այլ գուցե նաև անհնար... Անհնար, քանի դեռ երկրի ղեկն ստանձնած պատահականությունների խմբակը և, մասնավորապես, նրան ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը փոխանակ ուղիներ որոնի պետականությունը կործանումից փրկելու համար, տակավին հոխորտում է կադրային ջարդ անելու մասին... Այս ամենից հետո ուզում ես գոռալ՝ ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել...»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
