«Գոնե տարիքս հարգի. ԱԺ նախագահին կարող ես չհարգել». Արթուր Թովմասյան
![]() 190 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 13:54 Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ»: «Սեփականության իրավունքից են խոսում, երբ մեր հայրենիքի 75 տոկոսն Ադրբեջանը զավթել է. դե եկեք այդ 75 տոկոսի սեփականության իրավունքը պաշտպանենք»,- ասաց խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը: «Մարսից չենք իջել. 25 հազարի հարց ա ու մի քանի տասնյակ մարդու: Քվեարկությամբ կտեսնեմ՝ մի քանի տասնյակի իրավունքնե՞րն ենք պաշտպանում, թե՞ մի քանի տասնյակ հազարի»,- շարունակեց նա: Ընդդիմադիրները դահլիճից արձագանքեցին, որ պետք չէ խեղաթյուրել մտքերը: «Գոնե տարիքս հարգի, ԱԺ նախագահին կարող ես չհարգել»,- արձագանքեց Թովմասյանը՝ դիմելով երիտասարդ պատգամավորին: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների), եթե Արցախի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաև հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, խնդրի հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
