Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաղաքական սադոմազոխիզմի նոր տարբերակ է՝ «Կրեմլի պատվեր», «Կրեմլի ցուցում», «Կրեմլի խաղ»»․ Հակոբ Բադալյան

«Քաղաքական սադոմազոխիզմի նոր տարբերակ է՝ «Կրեմլի պատվեր», «Կրեմլի ցուցում», «Կրեմլի խաղ»»․ Հակոբ Բադալյան
176
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 19:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է Հայաստանում քաղաքական սադոմազոխիզմի նոր տարբերակ է՝ «Կրեմլի պատվեր», «Կրեմլի ցուցում», «Կրեմլի խաղ»: Դեռևս դրանից դուրս է դիտվում շոգը, բայց գուցե միայն առայժմ:
Թվում է, որ մարդիկ ու գործիչներ կան, որոնք առանձնահատուկ բավականություն են ստանում իրենց իսկ հռետորաբանությունից, և, իհարկե, կան նաև դրա ունկնդրումից բավականություն ստացողներ: Լավ, հասկանալի է, Հայաստանում կա ռուսական գերազդեցության բավականին լուրջ խնդիր, բայց բոլորովին լուրջ չէ, երբ որևէ սուբյեկտ իրենից բացի գործնականում մնացյալ ամեն ինչ հռչակում է «Կրեմլի պատվեր» կամ «Կրեմլի խաղ»:
Մի կողմից ձևավորվում է համատարած «պատվերի» մտայնություն, մյուս կողմից իբրև թե խոսվում է դրանից ազատագրվելու անհրաժեշտության մասին: Այն դեպքում, երբ հանրագումարում այդ կարգի հռետորաբանությունը ընդամենը ավելի ու ավելի արգելափակում է հանրային մտածողության ներուժը, խորացնելով «Կրեմլի դեմ խաղ չլինելու» համոզում: Չգիտեմ, բոլորն են անում դա «էֆեկտը» լավ պատկերացնելով, թե ոչ, բայց որ մի որոշ մասը անում է հենց այդպես, գրեթե չունեմ կասկած»: