«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք նախադպրոցական կրթության ձախողում». Ս. Հովսեփյան
![]() 203 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 12:36 «Հանդիպում եմ ունեցել մասնավոր մանկապարտեզների հետ, ովքեր ստեղծել են ասոցիացիա և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, որոնք փոխանցել եմ նաև համապատասխան նախարարություն»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Խնդիրը վերաբերում է օրենքի այն մասին, որ լիցենզիայի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր և մի շարք այլ փաստաթղթեր, սակայն Առողջապահության նախարարության այս պահին գործող, և հետագայում երևի թե առաջարկվող կարգերը, բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, և հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով, մի շարք մանկապարտեզներ փակվեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանակապարտեզները: «Այս հարցին չենք կարող արկածախնդրորեն մոտենալ, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների տանը մնալու խնդիրն ամենալուրջ խնդիրներից մեկն է մեզ համար: Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում»,- նշեց Ս. Հովսեփյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
