«Իմ կարծիքով քաղաքացին մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ՝ մեկ կամ երկու տարի»․ Հովիկ Աղազարյան
![]() 291 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 17:06 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուծեցին երկրում առկա քաղաքական ճգնաժամը։ «Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ մեզ հինգ տարի ժամանակ չի տվել , այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- այս մասին այսօր՝ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։ Հարցին, թե ինչից եզրակացրեց, որ իրենց հենց երկու տարի ժամկետ է տրվել, Աղազարյանը պատասխանեց․ «Դե, որովհետև նախ Սահմանարդությամբ մի տարի չի կարող ընտրութուն լինել, և ևս մեկ տարի էլ, որ մենք երկու տարվա ընթացքում մեր նախընտրական խոստումների մի մասը կատարենք , մի մասը դնենք կատարման ընթացքի վրա, որ նկատելի լինի»։ Աղազարյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ իշ խող ուժը կառավարելու է հինգ տարի։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
