Հակահայկական հայտարարության պատճառով թուրք գործչին Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել
![]() 201 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 22:42 Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։ Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի վարչական դատարանը հինգ տարբեր հրապարակումների առթիվ Քեսքինի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել։ Խնդրո առարկա հրապարակումները կատարվել են 2015 թվականի մայիսից մինչ օրս՝ Facebook-ում և WhatsApp-ում։ Դրանցից մեկում Քեսքինը հրապարակել էր 1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի դեմ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջայի և Հռոմի Ֆրանցիսկո Պապի նկարը՝ գրելով․ «Պետք չէ զարմանալ, եթե որևէ մեկը կրակի Պապի գլխին»։ Հատկանշական է, որ այդ հրապարակումը կատարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Ֆրանցիսկո Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, գրում է Ermenihaber-ը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
