Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը Կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն տվեց
![]() 1074 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 11:17 Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» հարցը, որը և հաստատվեց: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար: Ի դեպ, նիստի օրակարգից հանվել էր Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
27311:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
48300:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
330Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
45318.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
90316.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47316.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
90416.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
142015.04.2026, 22:22
