«Մարզպետի ինստիտուտն ի՞նչ լիազորություն ունի, ինչի՞ է պահվում»․ Սերգեյ Բագրատյան
![]() 229 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 11:54 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ մարզպետի ինստիտուտի հետ կապված բազմաթիվ վեճեր կան։ «Կառավարման այս համակարգը տարիներ շարունակ «կաղ բադիկի» կարգավիճակ ունի։ Այն որևէ ձևով չի կարողանում լիարժեք կիրառել իր գործիքակազմը, որովհետև չունի այդպիսի գործիքակազմ։ Տպավորություն է, թե մարզպետի ինստիտուտը լուրջ, կարող ինստիտուտ է, բայց փորձենք հասկանալ մարզպետ և ընտրված համայնքապետ հարաբերությունները․ որևէ կերպ մարզպետն իրական լծակ չունի համայնքապետի հետ՝ որևէ հարց քննարկելու, եթե համայնքապետը համաձայն չէ մարզպետի մոտեցմանը, որովհետև համայնքապետն ընտրված մարմին է և կարող է համարել, որ մարզպետի ասածը որևէ նշանակություն չունի իր համար»,- ասաց նա։ «Մարզպետի ինստիտուտն ի՞նչ լիազորություն ունի, ինչի՞ ա պահվում․․․ Հա՛, 100-հոգանոց մարզպետարան ա, բայց ո՛չ համայնքի վրա կարող է ազդել, ո՛չ ուժային կառույցների»,- նկատեց պատգամավորը։ «Կա՛մ մենք պետք է այդ ինստիտուտին այնպիսի լիազորություններ տանք, որ աշխատի, կա՛մ պետք է վերացնենք՝ համայնքների խոշորացմանը զուգահեռ։ Գործառույթ չունեցող կառույցը և տասը մարզում հազարից ավելի ռեսուրսի վատնումը չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է»,- հավելեց Բագրատյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
