«Ռուսաստանը և Թուրքիան իրականում մրցակցում են Հարավային Կովկասում». Վարդան Ոսկանյան
![]() 289 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 15:31 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ս․ Լավրովի և Մ․ Չավուշօղլուի վերջին հանդիպման բոլոր մանրամասները հատկապես հռետորաբանության մակարդակում պետք է վերլուծել խոշորացույցով բանակցությունների փաստացի նյութի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում։ Քանի որ նման գործիչների պարագայում դիվանագիտական լեզվում ոչ մի անկարևոր բառ չկա, ապա ուշագրավ է, որ Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը Հայաստան-Ադրբեջան և Արցախյան հիմնախնդիրների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների համար մի քանի անգամ գործածեց հետաքրքիր նրբիմաստներ պարունակող «փոխգործողություն» (ռուս․՝ «взаимодействие»), այլ ոչ թե, օրինակ՝ հենց «համագործակցություն» (ռուս․՝ «сотрудничество») բնորոշումը։ Այսինքն՝ նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած հարաբերությունների արտաքուստ դրական թվացող ֆոնին, ոչ թե համագործակցում, այլ իրականում մրցակցում են Հարավային Կովկասում, ինչը ռուսական կողմից դիվանագիտորեն բնորոշվում է «փոխգործողություն» եզրույթով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
