«Խեղկատակությունների շքերթը շարունակվում է». Հայկ Մարտիրոսյան
![]() 190 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 13:48 ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական մակարդակով դավաճանական դեբիլությունը շարունակվում է: Նյու Ջերզի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Արցախի, այսպես կոչված, ԱԳՆ-ն էլ ուրախ և հպարտ հայտարարում է այդ մասին: Նախ՝ Նյու Ջրզին թեև մեծ, բայց ընդամենն ամերիկյան նահանգ է, որ որևէ միջազգային գործառույթ չունի: ԱՄՆ որևէ նահանգ ո՛չ միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և ո՛չ էլ արտաքին քաղաքականություն վարելու որևէ գործառույթ կամ լիազորություն ունի: Հետևաբար այս ճանաչումն էլ բացի խորհրդանշական լինելուց՝ ոչ մի արժեք չունի: Ապա՝ ո՞ր Արցախի անկախությունն են ճանաչել: Այն, որ մտածում էին, որ եթե կեղծանկախ լինի, ապա Ադրբեջանը չի հարձակվի՞: Այդ Արցախն այլևս չկա: Այն լիովին գտնվում է ռուս-ադրբեջանական օկուպացիայի տակ: Երրորդ՝ դեռ շարունակվում է Արցախն Ադրբեջանի մաս փաստացի ճանաչած լինելու և հետո դրան իբր անկախություն տալու դավաճանական գործընթացը: Արցախը, համաձայն միջազգային փաստաթղթերի և օրենքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք է՝ դեռևս 1920-ից սկսած: Եվ վերջին՝ որքա՞ն ջանք, միջոց և ֆինանս է ծախսել Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկը, որպեսզի այս ապուշությունն իրականանա: Չէ՞ր ցանկանա արդյոք այդ գումարները ծախսել Հայաստանում, իսկ ժամանակն ու գործի դրված կապերի հսկա շրջանակը՝ ծառայեցնել Հայաստանի շահերին: Խեղկատակությունների շքերթը շարունակվում է: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
