«Անհասկանալի է, թե ինչու այս փաստաթուղթը չընդունեց հեռացող խորհրդարանը»․ Թագուհի Թովմասյան
![]() 202 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 14:28 Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն և Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: «Այս հայտարարությունը այնքանով է կարևոր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ գոնե ինքն իր համար հասկանա՝ ինչ է Արցախը, ինչ նպատակներ ունի Արցախի ապագայի մասով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թագուհի Թովմասյանը: «Մենք ուրվագծել ենք որոշակի բաներ, որոշակի թեզեր, մտքեր և ճակատագրական ձևակերպումներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում»,- նշեց նա: Թովմասյանի խոսքով՝ հայտարարության նախագիծը ներառված է եղել հունիսի 15-ի քառօրյա նիստերի օրակարգում։ «Այդ օրերին մարդիկ զբաղված էին քարոզարշավով, քվորում չապահովվեց և հնարավորություն չունեցանք այս հայտարարության նախագիծը ընդունել»,- ասաց նա։ «Երբ որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նստաշրջան, որն ավարտվեց այսօր, մենք փորձեցինք ներգրավել օրակարգում նաև այս հարցը, սակայն ստացանք մերժում․․․ Անհասկանալի է, թե ինչու այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից»,- հավելեց պատգամավորը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
