««Հայաստան» դաշինքը հնարավորություններ ուներ ընտրություններում հաղթելու, որը չօգտագործեց». Ոսկան Սարգսյան
![]() 182 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 17:30 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց ընտրություններում 2․ Ռ․ Քոչարյանը առանձնապես շահագրգիռ չէր իշխանություն վերցնելու, քանի որ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության մեջ գրված է կոմունիկացիաներ բացելու մասին, Արցախի հերոս Քոչարյանը չէր կարող Հայաստանի տարածքով կոմունիկացիաներ կամ միջանցքներ տալ, սահմանազատման անվան տակ Հայաստանից տարածքային զիջումներ անել Ադրբեջանին։ 3․ Ռ․ Քոչարյանը և նրա քարոզչական թիմը ավելորդ ինքնավստահ էին, չէին պատկերացնում մարզերի ընտրողներին, նրանց հետ քարոզչական աշխատանքի ձևերը։ Հնարավոր է՝ այս 3 գործոնները միասին, կամ դրանցից մի քանիսն են եղել ընտրություններում Քոչարյանի պարտության պատճառը։ Դեռևս մարտ մասին հայտնի էր, որ հունիսի ն ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու, շուրջ 3 ամիս ժամանակ կար դրանց նախապատրաստվելու։ Ֆինանսական, քարոզչական, կադրային հսկայական ռեսուրսներ ունեցող Ռոբերտ Քոչարյանը պոպուլիստ Նիկոլ Փաշինյանին կարող էր հաղթել ոչ թե ընտրություններում իր գլխավորած դաշինքի քվեներն ավելացնելով, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ձայները նվազեցնելու միջոցով։ Դրա համար կարող էր մի փոքրիկ կուսակցություն ստեղծել (դրանք շատ էին հունիսի 20-ի ընտրությունների քվեաթերթիկներում), որի ղեկավար կլիներ սուպերպոպուլիստ մեկը, ով Նիկոլ Փաշինյանի չագուչի փոխարեն հրապարակում մեծ սուր կբարձրացներ, դրանով ընտրազանգվածին բոլոր անօրեններին պատժելու խոստում կտար, բայց իր ելույթներում ավելի շատ կնշեր Նիկոլ Փաշինյանի իշխանության ահավոր սխալները և բացթողումները, սենսացիոն բացահայտումներով կգցեր դրա վարկանիշը։ Նրա քարոզչության համար որոշակի ծախսեր կատարելու, այդ թեկնածուին լավ խաղարկելու դեպքում նա ի վիճակի էր Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից 10-20 տոկոս տանել, ինչն անհնար կդարձներ Փաշինյանի իշխանության վերարտադրումը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
