Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կժամանի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կժամանի Հայաստան
183
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 20:48

Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով․ հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։