Բացահայտվել են ՃՈ ծառայողի ապօրինությունները
![]() 224 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 21:06 ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության դեպքեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, շահադիտական, անձնական, այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտնաբերված վարչական իրավախախտումներն արձանագրելու փոխարեն թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իբր ընդառաջ գնալով վարորդների խնդրանքին, առավել նվազ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կամ մի քանի խախտումներից միայն մեկն արձանագրելու, ինչպես և խախտումներն արձանագրելու կեղծ պատրանք ստեղծելու նպատակով թերի լրացված կամ առհասարակ չլրացված արձանագրության և որոշման ձևաթղթերը ներկայացրել է վարորդների ստորագրմանը։ Այնուհետև, վարչական տուգանքները տեղում գանձելու կեղծ պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ստացել է տարբեր չափի գումարներ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
