Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շատ խոստումնալից և նույնքան նպատասլաց երիտասա՛րդ, Ռոբիկին ասա` թող քեզ «սգից» հանի»․ Լիզա Ճաղարյան

«Շատ խոստումնալից և նույնքան նպատասլաց երիտասա՛րդ, Ռոբիկին ասա` թող քեզ «սգից» հանի»․ Լիզա Ճաղարյան
164
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 21:48

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանի իշխանության տարիներին, առնվազն 2008 թվականին փաստաբան Արամ Վարդևանյանը պետք է որ չափահաս երիտասարդ լիներ. էս ինչի՞ է էսպես ծանԴր տանում դատական անարդարությունները, երևի դաս սերտելով է զբաղված եղել, գլուխը չի էլ բարձրացրել գրքերից, որ տեսնի՝ շուրջն ինչ է կատարվում։։
Շատ խոստումնալից և նույնքան նպատասլաց երիտասա՛րդ, Ռոբիկին ասա՝ թող քեզ «սգից» հանի. դրա համար ընդամենը կարող է հուշեր պատմել իր ղեկավարած տարիների դատարանների մասին։
Թե չէ բոլորիս աչքի առաջ ձեռից գնում ես «ցնցվելով»։
Մենք էլ հո տիրոջդ պես անհոգի չենք, որ անտարբեր նայենք՝ ոնց ես տվայտվում»։