Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շնորհավոր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը». Թագուհի Թովմասյան

«Շնորհավոր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը». Թագուհի Թովմասյան
196
Երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ., 12:18

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է՝ մեր երկրի մայր օրենքի ընդունման տարեդարձը: Իսկ Սահմանադրության մեջ հստակ գրված է.
հոդված 14.
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և մխրճվել մեր երկիր՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում...
Բայց դե՝ շնորհավոր բազմիցս խախտված ՀՀ Սահմանադրության օրը»: