Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այդ օրը սև օրեր ու տարիներ ապահովեց մեր երկրի համար, բայց մնաց տոնական». Անդրանիկ Թևանյան

«Այդ օրը սև օրեր ու տարիներ ապահովեց մեր երկրի համար, բայց մնաց տոնական». Անդրանիկ Թևանյան
165
Երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ., 16:00

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության բռնաբարման օրը՝ հուլիսի 5
Երբ խոսվում է Հայաստանում կլանաօլիգարխիկ համակարգի, պետական ինստիտուտների այլասերման, ընտրակեղծիքների, իշխանության ու բիզնեսի սերտաճման և այլ բացասական երևույթների մասին, ապա այդ ամենի հիմքում 1995թ․ հուլիսի 5–ին կեղծիքներով պարտադրված սահմանադրությունն է։
Ուշագրավ է, որ մինչև հիմա հուլիսի 5–ը ՀՀ պետական տոների ցանկում է մնացել։ Օրացույցում կարմիրով նշված այդ օրը սև օրեր, ամիսներ ու տարիներ ապահովեց մեր երկրի համար, բայց մնաց տոնական։
Հուլիսի 5–ը տոն է, որը մեզ հետ չէ։ Դա միայն օրվա իշխանության համար է տոն։
Ներկա իշխանությունները հուլիսի 5–ի սահմանադրության հիմնադիրների արտադրական թափոնն են կամ էլ՝ մետաստազը։ Շատ խորհրդանշական է, որ ընտրակեղծիքների հիմնադիր–մենեջերն այսօր դատական համակարգում զբաղեցնում է առանցքային պաշտոն։ «Օրենքի և իրավունքի դիկտատուրան» հենց գլխավոր ընտրակեղծարարով պետք է իրականացվի․․․
Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք, պետական կառավարման այլ համակարգ, նոր գաղափարներ, օրը տոնի վերածելու նոր մթնոլորտ»։