«Ուշագրավ են ԵՄ-ի կողմից հարավկովկասյան մյուս երկրներին տրվող ֆինանսական օգնության ծավալները». Արմեն Վարդանյան
![]() 215 Երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ., 23:10 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես հայտնի է, օրերս Եվրոմիությունը որոշում կայացրեց առաջիկա 5 տարիների համար Հայաստանին 1,5 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն ցույց տալ, որը կիրականացվի մի շարք ծրագրերի իրականացմամբ։ Այս ամենի խորապատկերին ուշագրավ են հարավկովկասյան մյուս երկրներին տրվող ֆինանսական օգնության ծավալները։ Այսպես, Վրաստանին տրվող ֆինանսական օժանդակության ծավալը կազմելու է 1մլրդ 125մլն դոլար, ինչը բավականին հետաքրքիր է այն առումով, որ Վրաստանը՝ որպես ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկիր, մշտապես Բրյուսելից ավելի շատ ֆինանսական օգնություն է ստացել, քան՝ Հայաստանը, իսկ այս անգամ մեզ տրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները գերազանցում են Վրաստանի համար հատկացվելիք գումարներին։ Իսկ ԵՄ կողմից հարավկովկասյան երկրներին տրվող ֆինանսական օժանդակության մեջ բացահայտ ետնապահը Ադրբեջանն է, որը կստանա ընդամենը 140 մլն դոլար, ինչի կապակցությամբ հարևան երկրում մեծ դժգոհություն կա Եվրոմիությունից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
