Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մտավորականը երբեք չի գնում այս կամ այն մարդու, այս կամ այն խմբի հետևից». Հարություն Մկրտչյան

«Մտավորականը երբեք չի գնում այս կամ այն մարդու, այս կամ այն խմբի հետևից». Հարություն Մկրտչյան
167
Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 17:31

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա մտավորականներն ու հասարակության որակյալ մասը գնացին «էլիտայի» հետևից։
Մտավորականը երբեք չի գնում այս կամ այն մարդու, այս կամ այն խմբի հետևից, մտավորականը քայլում է ժողովրդի հետ, մնում է ժողովրդի ծոցում, ուղղորդում, լուսավորում, օգնում իր ժողովրդին։
Մտավորականը չի ճանաչում «էլիտայի» գերակայություն, մտավորականի համար չկա հասարակության «որակյալ» ու «անորակ» մաս, մտավորականը ազգն է, դրա հավաքական մարմնավորումը։
Մտավորականը Կոմիտասն էր, մտավորականը Հովհաննես Թումանյանն էր, մտավորականը Վիկտոր Համբարձումյանն էր, մտավորականը Հովհաննես Շիրազն էր...
Էս շարքը ցավոք էլ չի համալրվում, գոնե մի՛ նսեմացրեք....»: