«Բոլորը չէ, որ համարձակվում են խոսել սրա մասին». Աննա Մկրտչյան
![]() 232 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 13:50 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ու հայկական շահի մշտական բացակայությանը հասավ կապիտուլյանտ տականքը, իր համար անհրաժեշտ ժողովրդի ֆոնով։ Բոլորիս հայտնի ճշմարտությունը պետք է անդադար բարձրաձայնվի՝ կեղծիքի շղարշը վերջնականապես ցրելու համար։ Երեք տարի առաջ սկիզբ դրված կործանումը քողարկված էր «Ժողովուրդն արեց», «ժողովուրդն ուզեց», «ժողովուրդը որոշեց» ստերով։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ այսքան կեղծիք ու ավերում չի եղել ժողովրդի անունից։ Չեմ հոգնելու կրկնել՝ ժողովուրդը ֆոն էր 2018-ին։ Ժողովուրդը ֆոն էր պլանավորված ու դավադիր պատերազմում։ Ժողովուրդը ֆոն եղավ նաև կեղծված ու բոլորին բացի Հայաստանից ձեռնտու կապիտուլյանտի մնալով։ Սրա մասին գիտեն բոլորը։ Բոլորը չէ, որ համարձակվում են խոսել ու բոլորին չէ ձեռնտու սրա մասին հիշել։ Թուրքիա-Ռուսաստան, ադրբեջան-թուրքիա-Ռուսաստան, Ֆրանսիա-Ռուսաստան, ԱՄՆ-թուրքիա, Չինաստան-Իրան՝ բոլորը Հայաստանի մասով ունեն ծրագրեր ու շահեր։ Անդադար հաղորդագրություններ Արցախի ու «տարածաշրջանի խաղաղության մասին»։ Նորանոր ձևակերպումներ, որտեղ Հայաստան գոյություն չունի։ Ձեզ հույս մի տվեք, որ դրանք Հայաստանի շահերի հետ կապ ունեն կամ փոխկապակցված են։ Վերոգրյալ երկներին կարող եք ավելացնել ձեր ցանկացած նորը, բացի մեզանից. մեր համար այնտեղ տեղ չկա։ Արդյունքում՝ կապիտուլյանտ տականք, որը ընդունելի է ադրբեջանի և թուրքիայի, բայց ոչ երբեք Հայաստանի ու Ադցախի համար»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
