«Շուշի ու Հադրութ գոռալով՝ դարձել են խորհրդարանական ընդդիմություն». Գևորգ Գորգիսյան
![]() 231 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 16:26 «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ նայում՝ ինչպես է երբեմնի Նժդեհյան գաղափարախոսության հիմքով ստեղծված կուսակցությունը վերածվել դասական «մուտիլովչիկների» հավաքածուի։ Մարդիկ տարիներ շարունակ Արցախ գոռալով իշխանության են եղել ու իրենց ամեն մի սրիկայություն արդարացրել են Արցախով՝ այդպես էլ չշենացնելով Արցախը։ Հիմա էլ, Շուշի ու Հադրութ գոռալով դարձել են խորհրդարանական ընդդիմություն, բայց չեն հասկացել, որ դարձել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի ընդդիմություն ու շարունակում են կռիվ տալ «Լուսավոր Հայաստանի» դեմ։ Արմատական ընդդիմություն դառնալու խոստումներ տվողները լուծեցին մի քանի հոգու անձեռնմխելիության հարց ու վախենում են որևէ կերպ անդրադառնալ Փաշինյանին կամ նրա վարած քաղաքականությանը։ Այսօր ՀՀԿ-ն հանկարծ հիշել է, որ երկրին պետք են Գյուղատնտեսության, Մշակույթի և Սփյուռքի նախարարություններ։ Իսկ երբ «Լուսավոր Հայաստանը» 2019թ․ մարտ ամսին կռիվ էր տալիս՝ պահպանելու գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները և առաջարկում էր ունենալ փոխվարչապետ՝ Սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով, ՀՀԿ-ում գերեզմանային լռություն էր (թերևս միայն ՀՅԴ-ն արձագանքեց մեր այս առաջարկին)։ Նշեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության և կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նշված էր ԼՀԿ նախընտրական բուկլետում՝ առաջին կետով։ Պարզվում է նաև, որ իրենց փորձառու քաղաքական գործիչ համարողները չեն տարբերում կուսակցության քաղաքական ծրագիրը նախընտրական ծրագրից կամ չեն ուզում տարբերել. իրականում նրանք պարզապես փորձառու մաիպուլյատորներ են։ Հ․Գ․ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը երբեք այսքան սնանկ չէր եղել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
