Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ստեղծեք Հակակոռուպցիոն միասնական մարմին»․ Գարեգին Միսկարյան

«Ստեղծեք Հակակոռուպցիոն միասնական մարմին»․ Գարեգին Միսկարյան
219
Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 02:06

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին իր կողմից ընդունած անօրինական որոշումը։
Հիմա ԱԺ-ին ու կառավարող ուժին եմ դիմում։ Եթե ցանկանում եք էս երկրի համար լավ բան անել, եթե ցանկանում եք և կոռուպցիայի դեմ իրապես արդյունավետ պայքար ծավալել և արտախորհրդարանական ուժերին հնարավորություն տալ իրենց գիտելիքն ու ներուժը օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ստեղծեք Հակակոռուպցիոն միասնական մարմին և նրանում գերակշիռ տեղ տվեք արտախորհրդարանական ուժերին։ Ու կտեսնեք, թե ինչպես է համակարգը մաքրվում կոռուպցիայից»։