«Քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների». Հակոբ Կարապետյան
![]() 228 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 22:24 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բուլվարային մամուլի որոշակի ներկայացուցիչներ շարունակում են պարբերաբար ապատեղեկատվություն և զրպարտանք տարածել Երևանի քաղաքային իշխանության գործունեության վերաբերյալ: Հավանաբար նրանք կարծում են, որ մենք բավարար ժամանակ ու ռեսուրս չենք կարող տրամադրել՝ այդ ծավալի ապատեղեկատվությունը հերքելու կամ դրա համար իրավական պատասխանատվության կանչելու համար: Մենք երբեմն փորձում ենք հարցը լուծել արտադատական կարգով՝ խնդրելով հերքել այս կամ այն ապատեղեկատվությունը, բայց ապարդյուն. ոչ միայն չեն հերքում, այլև նույն ջանասիրությամբ շարունակում են։ Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ մեր երկրի մեծագույն առավելություններից մեկն այն է, որ այստեղ արտահայտվելու ազատություն ունեն բոլորը, այդ թվում՝ բուլվարային մամուլը: Այդուհանդերձ, տարակուսանք է հարուցում փաստը, որ դեղին թերթոնների տարածած բամբասանքները ջանասիրաբար վերարտադրում են լուրջ համարում ունեցող մի շարք լրատվամիջոցներ՝ դրանով բամբասանքը դարձնելով քաղաքական օրակարգի մաս: Երևանի քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների՝ ապատեղեկատվության հեղեղը որևէ կերպ կասեցնելու նպատակով: Սա թող լինի զգուշացում՝ պայմանական «մայդան.ամ»-ներին, «հաքքին.քոմ»-ներին, «խալխ»-երին և այլոց»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
