ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Վերին Շորժայում հակառակորդի կրակից վիրավորներ ունենք». ԱԽ քարտուղար
![]() 240 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 23:42 Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։ Հանրային հեռուստաընկերության եթերում լուրը հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված հերթական սադրանքն է։ Հայ զինծառայողները, բարեբախտաբար թեթև վիրավորում են ստացել։ Գրիգորյանի խոսքով՝ սահմանի կայունությունն այս պահին փխրուն է, մեծ ջանքեր են գործադրվում, որ հետագայում խուսափեն նման միջադեպերից։ «Էս պահին կոնկրետ բանակցություններ են ընթանում սահմանին ռուսական սահմանապահ ուժեր տեղակայելու և նման միջադեպերը բացառելու համար։ Գործընթացը սկսվել է, բայց այս պահին դեռ չենք կարողացել հասնել ամբողջական լուծման, բայց հույս ունենք, որ բանակցությունները կկարողանանք շարունակել և մոտ ապագայում կունենանք մի այնպիսի իրավիճակ, որ այն տարածքում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է սկսվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքերը, այնուհետև լինի սահմանազատում և սահմանագծում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
21917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15312:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
13511:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
40509:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
35309:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
473Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
453Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
367Երեկ, 14:42
