Ինչ են քննարկել Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը․ «Հրապարակ»
![]() 764 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով հաճախ է Մոսկվա մեկնում, քանի որ դասախոսում է մոսկովյան բուհերից մեկում, նախօրեին կրկին մեկնել է Մոսկվա։ Սակայն նրա այցերը ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունների շրջանակում են, այլև նա երբեմն քաղաքական հետաքրքիր հանդիպումներ է ունենում ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր դերակատարների հետ։ Օրերս նրան տեսել են Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում սրճելիս՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Նրանց նկատած մեր հայազգի հայրենակիցը, հավանաբար, չի թաքցրել իր հետաքրքրասիրությունը, և Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը, նկատելով, որ իրենց ճանաչել են, տեղափոխվել են ավելի ապահով տարածք։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սողոմոնյանից, թե ինչ թեմա են քննարկել ինքն ու Միքայել Մինասյանը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Եվրոպական բյուրոկրատիային չի հաջողվի Վրաստանին Հայաստանի դեմ հանել». Կոբախիձե
2311:39
«Տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը»»․ Սամվել Կարապետյան
6311:24
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:12
«Ադրբեջանցիներին արգելելու ենք հողեր և տներ գնել Հայաստանում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
9811:06
«Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը». Նիկոլ Փաշինյան
10310:36
«Իմ հնդկուհի աշխատողն անձամբ ուզում է ձեզ շնորհակալություն հայտնել»․ Գեղանիստի բնակչուհին՝ Նիկոլ Փաշինյանին
8810:30
«Թրամփն ու Նեթանյահուն բարդ հեռախոսազրույց են ունեցել Իրանի վերաբերյալ»․ #Axios
17410:26
«Հեղինակազրկում են ու այդպիսով ազդում ընտրությունների վրա»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
14210:00
