Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան

«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
20
Այսօր, 10:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելուն իշխող ուժը դեմ քվեարկեց։

«Չթողեցին, որ հարցը քննարկվի, ոչ թե հիմնավորեցին, որ կեղծ է, այլ չթողեցին։ Էդքան համոզվա՞ծ եք ձեր դիրքորոշման վրա, թողնեիք՝ քննարկվեր․ ծածկադմբոց արեցիք, որովհետև գիտեք՝ ինչ կա էդ ամենի տակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Մինչ ամբիոնին կմոտենար Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Նույն անալոգիայով հույս ունեմ, որ ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովուրդը քննարկի ու որոշում կայացնի»։

Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»։