Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
43
Այսօր, 03:06

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն: Ես չեմ կարող Արցախի կորուստը ներկայացնել իբրև «ինքնիշխանության հաղթանակ», Ալիևի դիկտատի ներքո գործելը՝ անկախություն, Ցեղասպանության մեջ մեր պապերին անուղղակի մեղավոր սարքելը՝ «հայրենասիրություն», ընդդիմադիրների զանգվածային կալանավորումը՝ ժողովրդավարության բաստիոն, Հայ Եկեղեցու դեմ արշավը՝ «Աստվածասիրություն»: Բայց անգամ այդ աջակիցների շրջանում կան մարդիկ, որոնք այս համատարած անբարոյականության մթնոլորտում ամեն ինչ անում են, որ հանդես գան հատուկ, ընդգծված, չեմպիոն դիրքերից, «լինեն առաջինը»: Երեկ Բորիս Մուրազին Հ1-ի եթերում հանդիպել էր հենց այդ աստիճան մեկին»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան