Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան․ այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Խաչատրյանին մեղադրում են 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում առանձնապես խոշոր չափերով գույքի վերաբերյալ տվյալը թաքցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Խոսքը վերաբերում է Վահագնի թաղամասում գտնվող գույքին։
Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը, ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալ, ինչի հետևանքով հայտարարագրում չի ներառվել առանձնապես խոշոր չափերի գույք։
Նրան վերագրվող արարքի համար նախատեսված է 3-6 տարի ժամկետով ազատազրկում։
Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, և 2026թ. նոյեմբերի 16-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այն մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Նշենք, որ խոսքը մեղադրանքի մասին է, և Ռուզաննա Խաչատրյանի մեղավորությունը կարող է հաստատված համարվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
1711:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
2410:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին
3210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
4610:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
10510:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6010:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
10709:54
«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
6809:48