Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
31
Այսօր, 09:30

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, և ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, և առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, և փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։ Խնդիրը ոչ միայն Երևանում տրանսպորտի, մաքրության, խցանումների և այլ ակնառու իրավիճակներն են, այլև, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, և սոլիդ երևանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան»։