«Երաժշտական դպրոցի տնօրենին ծնողկոմիտե՞ն է նշանակում»․ Արշակ Սարգսյան

«Ի՞նչ ընթացակարգով է ընտրվում երաժշտական դպրոցի տնօրենը, արդյո՞ք ծնողկոմիտեն է նշանակում տնօրենին»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։ «Ի՞նչ ընթացակարգով տեղի ունեցավ դպրոցի ժողովը․ պատվիրակած լիազորությունների շրջանակում վարչական շրջանի ղեկավարը գնում, ծնողկոմիտեի հետ որոշում է, որ տնօրենի բարեվարքությունը նորմալ է։ Վարչական շրջանի ղեկավարը մի քանի ծնողների հետ որոշում է կայացնում և գովելի է դարձնում արարքը, իսկ որոշ պետական կառույցի աշխատակիցներ ողջունում են․ ի՞նչ էին ողջունում, ողջունելի՞ է այդ արարքը, թե՞ ցավալի»,- շարունակեց Սարգսյանը։
«Պետք է շատ հստակ տարանջատել մարդու անձնական կյանքը, նրա մասնագիտական գործունեությունը և հնարավոր իրավախախտումների իրավական գնահատականը»,- արձագանքեց քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Մենք արդեն ավտոմատ մտել ենք անձնական տարածք և վարչական շրջանի ղեկավարը կանչել է ծնողներին, առիթ է եղել հասկանալու՝ լավ, իսկ ծնողների վերաբերմունքը ի՞նչ ա տնօրենի նկատմամբ։ Եվ ծնողները միաբերան ասել են՝ ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս մարդուն պահեք, որովհետև մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում ենք, հարգում ենք»,- արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ։

«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
1710:48
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
2010:42
«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
2810:30
«Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական»․ Նաիրի Հոխիկյան
4310:18
«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
14609:43